Կոլորադոյի բնակիչը, ով վազքով է զբաղվել լեռնային տեղանքում, կարողացել է հաղթել իր վրա հարձակված լեռնային առյուծին՝ հայտնում է USA.one-ը։

Նահանգի Վայրի բնության վարչության ներկայացուցչի խոսքերով, երիտասարդ կատվառյուծը տղամարդու վրա հարձակվել է հետեւից։ Նրա մեջքին, դեմքին, ձեռքերին եւ ոտքերին մագիլների ու ժանիքների հետքեր են մնացել։ Տուժածը, ում անունը չի հայտնվում, կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց։ Բժիշկների խոսքերով, նա լուրջ, սակայն կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ է ստացել։ Սպանված կատվառյուծին գտել են արահետի մոտ, որտեղ նրան թողել էր տղամարդը։

Մարդու վրա կատվառյուծի հարձակման հետեւանքով մահվան դեպքերն ԱՄՆ-ում շատ հազվադեպ են։ Վերջին 100 տարվա ընթացքում լեռնային առյուծների հարձակման հետեւանքով զոհերի թիվը 20-ի չի հասնում։