Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում հանքարդյունահանող ընկերությանը պատկանող ամբարտակի փլուզումից, վերջին տվյալներով, զոհվել է 142 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Globo պորտալը՝ հղում կատարելով տեղական իշխանությունների տվյալներին։

Պորտալի տեղեկատվությամբ՝ 122 զոհվածի մարմին ճանաչվել է։ Եվս 194 մարդ համարվում է անհետ կորած, տեղեկացնում է RT-ն։