ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատական մեծամասնության առաջնորդի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ծափահարությունները, որոնք ուղղված էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ի պատասխան «Երկրի իրադրության մասին» նրա ելույթի ժամանակ «վրեժի քաղաքականությունից» հրաժարվելու կոչին, դարձել են օրվա ամենահիշարժան պահերից մեկը, գրում է The Hill-ը:
Փելոսիի ծափահարությունների պոռթկումը ուշադրություն էր գրավել այն պատճառով, որ ամերիկացի առաջնորդի ամբողջ ելույթի ընթացքում դեմոկրատների ղեկավարը «աներեր» նստած էր Թրամփի հետեում: Երբ նա ծափահարել է, Թրամփը դեմքով շրջվել է նրա կողմ, հավելում է հրատարակությունը:
Փելոսիի ոչ միանշանակ դեմքի արտահայտությունը՝ վեր բարձրացված հոնքերով եւ քմծիծաղով, նոր մեմ ու հումորների առարկա է դարձել սոցցանցերում, գրում է Gazeta-ն:
Թրամփի 1 ժամ տեւած ելույթի ընթացքում Փելոսին մի քանի անգամ միացել է համընդհանուր ծափահարություններին, այդ թվում պատերազմի վետերանների մասին խոսքի ժամանակ:
Բացի այդ Փելոսին փորձել է հանգստացնել դեմոկրատներին, երբ նրանք դժգոհություն են հայտնել միգրանտների մասին Թրամփի ելույթի ժամանակ:




























