Բրազիլիայում հորդառատ անձրեւների հետեւանքներից տունը մաքրելու ժամանակ մայրը շոկի մեջ է ընկել՝ տեսնելով իր 3-ամյա որդուն կոկորդիլոսի հետ խաղալիս։
Սելավների պատճառով տունը ժամանակավոր լքած ընտանիքի մայրը օրեր անց 3-ամյա որդու հետ գնացել տուն՝ մաքրելու այն հորդառատ անձրեւների հետեւանքից։ Տունը մաքրելու ժամանակ մայրը նկատել է, որ որդին բազմոցի հետեւում ինչ որ բանի հետ է խաղում։ Մայրը մոտեցել եւ տեսել է, որ որդին շոյում է 1,5 մետրանոց կոկորդիլոսի գլուխը։ Մայրը անմիջապես հեռացրել է երեխային եւ զանգահարել փրկարարներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարների ղեկավարը նշել է, որ եթե կոկորդիլոսը սոված լիներ, երեխային կուտեր։ Նա շեշտել է, որ գետերին մոտ կառուցված բնակավայերում նման դեպքեր հաճախակի են լինում, երբ տներում են հայտնվում կոկորդիլոսներ եւ օձեր։




























