Նավթի համաշխարհային գները փետրվարի 28-ին դինամիկ աճ են արձանագրել, կապված Լիբիայում տեղի ունեցող հուզումները Օման տեղափոխվելու հետ, ինչը մտահոգություն է առաջացրել նավթի մատակարարումների առումով:

Ամերիկյան թեթեւ նավթի (Light Sweet Crude Oil) ապրիլյան վյուչերսների գները Նյու Յորքում էլեկտրոնային տորգերի ժամանակ առավոտյան ժամը 08:50-ի տվյալներով աճել են 1,6 դոլարով կամ 1,63 տոկոսով, հասնելով մինչեւ 99,48 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել է 2,11 դոլարով կամ 1,88 տոկոսոս՝ հասնելով 114,25 դոլար մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նախօրեին Օմանի ոստիկանությունը ցրել է ցուցարարներին ինդուստրիալ երկրի հյուսիսում գտնվող Սուհարե քաղաքում, մահացել է 2 մարդ: Ցուցարարները քաղաքական բարեփոխումներ են պահանջում:

Իսկ Լիբիայում համաժողովրդական հուզումներն սկսվել են փետրվարի 15-ից, որտեղ ժողովուրդը պահանջում է Մուամար Քադաֆիիհրաժարականը, ով երկիրը ղեկավարում է 42 տարի: