Արեւելյան Թուրքիայում պատմական քաղաք Հասանքեյֆը գրեթե ամբողջությամբ կհայտնվի ջրի տակ՝ նոր ՀԷԿ-ի ամբարակի կառուցման հետ կապված, հաղորդում է BBC-ն:

Իշխանություններն ասում են, որ ամբարակը երկիրը կապահովի էլեկտրականությամբ եւ ոռոգման ջրով:

Քննադատներն անհանգստացած են, որ նախագիծը կոչնչացնի մշակութային հնագույն հուշարձանները՝ ներառյալ նեոլիթյան ժամանակաշրջանի քարանձավները, եւ արմատապես կփոխի տեղի էկոհամակարգը: