Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, ակնհայտորեն առաջադիմում է, եւ բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող միջազգային շախմատային մրցաշարի 5-րդ տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակ է տարել: Այս անգամ նա ստիպել է հանձնվել Դ. Հաոելին: Հերթական հաղթանակից հետո Սարգսյանը հավաքել է 3 միավոր՝ 3-4 տեղերը կիսելով սլովենացի Աննա Մուզիչուկի հետ:
Իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Էմիլ Սուտովսկին (Իսրայել)՝ 4 միավորով, նրան հաջորդում է Էթյեն Բաքրոն՝ կես միավոր պակաս:
Գլխավորն այն է, որ Գաբրիելն այս մրցաշարում կարողանա պահպանել հոգեբանական կայունությունը, այդ դեպքում նա լավ հնարավորություններ կունենա վերջնական հաղթանակ տանելու:




























