Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի համագործակցությամբ, հայկական համայնքի կազմակերպությունների, Հայ առաքելական եկեղեցու եւ ՀՀ դեսպանատան աջակցությամբ ցույց են կազմակերպել՝ նվիրված Սումգայիթի զոհերի հիշատակին: Երթի մասնակիցներն առաջին անգամ  անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցով։

Ցուցարարներն անցել են հռչակավոր ՈՒնտեր-Դեն –Լինդեն փողոցի երկայնքով, թանգարանների  եւ դեսպանատների կողքով, որոնց ձեռքին պաստառներ են եղել:

Նրանք կանգ են առել Բրանդենբուրգյան դարպասների մոտ, որպեսզի իրենց ասելիքը հասանելի դարձնեն հասարակությանը։ Ելույթներով հանդես են եկել Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչները, եւ ԼՂՀ ներկայացուցիչը։

Ցուցարարները կոչ են արել եվրոպացիներին անտարբեր չմնալ  սումգայիթյան ողբերգության նկատմամբ, որոնց հաջորդեցին Բաքվի, Մարաղայի, Գյանջայի կոտորածները: Նրանք նաեւ հորդորել են խստորեն դատապարտել ադրբեջանական իշխանությունների նվաճողական քաղաքականությունը։

Ակցիան հետաքրքրություն է առաջացրել քաղաքացիների, զբոսաշրջիկների եւ հյուրերի շրջանում։ Նրանց գերմաներեն, անգլերեն եւ ռուսերեն թռուցիկներ են բաժանվել։

Ակցիայի ավարտին տեղի է ունեցել հոգեհանգստյան պատարագ՝ նվիրված Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին: