Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում նոր բնակավայրի՝ Նոր Կիլիկիայի հիմքերն են դրվում: Նոր գյուղի կառուցման նախաձեռնողն ու հովանավորը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն է:
Գյուղի առաջին թաղամասը կառուցվելու է 9 հեկտարի վրա: Բարենպաստ եղանակի դեպքում արդեն տարեվերջին նախատեսվում է կառուցել 10 տուն: Դրանք նախատեսված են զոհվածների ընտանիքների համար: Գյուղում բնակվելու են նաեւ մոտակա Կիչան եւ Նոր Ղազանչի գյուղերի զոհվածների՝ բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքները:
Յուրաքանչյուր տուն ունենալու է 1200 քմ տարածք: Շինարարությունը կատարում է IDC ընկերությունը: Օգտագործվելու է տեղական աշխատուժն ու մասնագետները: Դա նաեւ կօգնի աշխատատեղերի խնդրին:
Նոր գյուղում նախատեսվում է սկսե երկեղեցու շինարարություն:



























