Հեղափոխութունից հետո վերջին ամիսներին կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքար էր ընթանում: Փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրն այս մասին  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընդ որում նրա խոսքով, այսօրվա դրությամբ օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործունեություն իրականացնող մարմինները պետք է կոռուպցիայի դեմ պայքարում մեծ աշխատունակություն դրսեւորեն: Այս համատեքստում Փաշինյանը դիմեց տվյալ մարմիններին՝ կոչ անելով ավելի արդյունավետ պայքարել կոռուպցիոն դրսեւորումների դեմ: