Հանրապետությունում շարունակվում է «ձվի ճգնաժամը»՝ ձվի արտադրությունը 2011 թ. հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել է 18,5 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից։ Ընդամենը արտադրվել է մոտ 39 մլն հատ ձու, կամ՝ յուրաքանչյուր բնակչի հաշվով 13 ձու։

Հիշեցնենք, որ Ամանորի նախօրեին Հայաստանում գրանցվեց ձվի դեֆիցիտ, ինչի պատճառով այդ մթերքի գինն աճեց մոտ 2,5 անգամ։

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել է, որ Զատկի տոներին հանրապետությունում ձվի դեֆիցիտ չի լինի։