Սիրիայում Հայաստանի դեսպանությունը փետրվարի 27-ին Դամասկոսի Հայ Առաքելական եւ Կաթողիկե առաջնորդների հովվապետությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպել է ոգեկոչման պատարագ` նվիրված Սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցին, ապա եկեղեցու բակում գտնվող Ցեղասպանության հուշարձանի մոտ` հոգեհանգստյան պաշտոն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությանը մասնակցել են Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, Հայաստանի քաղաքացիներ, Դամասկոսի հայ համայնքի մշակութային, կրթական ու մարզական միությունների ղեկավարներ, բազմաթիվ սիրիահայեր: