«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ փետրվարի 28-ին դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 368 դրամ, սակայն այնուհետեւ նվազել մինչեւ 367։ Ի վերջո՝ դոլարի բորսայական միջին փոխարժեքը կազմել է 367,79 դրամ։ Առուվաճառքի ծավալը կազմել է 13,5 մլն դոլար։
Հիշեցնենք, որ նախորդ՝ փետրվարի 25-ի առեւտրային նստաշրջանում դոլարի միջին փոխարժեքը կազմել էր 367,25 դրամ։
Փոխանակման կետերը տարբեր կերպ են արձագանքել դրամի բորսայական արժեզրկմանը; Առքի ամենաբարձր փոխարժեք սահմանել է «ԲՏԱ Բանկը»՝ 367 դրամ։ Դոլարի վաճառքի գինը տատանվում է 368-370 դրամի սահմաններում։




























