Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանմ այսօր՝ փետրվարի 28-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա ստորագրել է հետեւյալ օրենքները՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»:





























