«Ժառանգություն» կուսակցության այսօր կազմակերպված վարչության եւ խմբակցության համատեղ նիստում որոշում է կայացվել մարտի 6-ին հրավիրել «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ:
Կուսակցության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի քննարկմանը կներկայացվի կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության եւ մարտավարության առաջարկվող տարբերակները եւ կկայցվի համապատասխան որոշում:
«Ժառանգություն» կուսակցությունը հիմնվել է 2002թ.-ին: 2005թ. հունիսի դրությամբ կուսակցությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ունի 28 գրասենյակ եւ տարածքային 46 ստորաբաժանում:«Ժառանգության» 2005թ. մայիսի 30-ին տեղի ունեցած համագումարում գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: Գաղտնի քվեարկությամբ ընտրվել են կուսակցության վարչության մյուս 8 անդամները: 2007թ. կայացած խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունըե 7 մանդատ է ստացել: 2010թ. հուլիսի 10-ին «Ժառանգություն» կուսակցությունն արտահերթ կարգով գումարեց իր վեցերորդ համագումարը: Համագումարի ավարտին վարչությունը գումարեց իր անդրանիկ նիստը` Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրելով նախագահ, Ռուբեն Հակոբյանին` փոխնախագահ, Կարինե Հակոբյանին` քարտուղար:




























