Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ընտրությունների ժամանակ փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի անդամի եւ դիտորդի միջեւ, որը հարթվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով հանձնաժողովի անդամ է համայնքում։

«Դիտորդը ֆեյսբուքում գրառում էր կատարել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հանձնաժողովի անդամը իր լիազորություններից չբխող քայլ է կատարել։ Դա վերաբերում էր նրան, որ հանձնաժողովի անդամը, իր ազատ ժամանակ փոխարինել է մեկ այլ անդամին, որը տվյալ պահին տեղամսից բացակայել է։ Այսինքն այն, ինչ–որ պարբերաբար լինում է, նորմալ գործընթաց է, քանի որ հանձնաժողովների անդամներն էլ են սնվում եւ այլն։ Նա պնդում էր, որ հանձնաժողովի անդամը հին Հայաստանում է ապրում, հին բարքերով է իր գործելաոճը ծավալում, մինչդեռ ես մեկնաբանեցի, որ ընտրախախատում չկար եւ չէր կարող լիներ, որից հետո նա փոփոխեց իր գրառումը։ Ես խոսեցի, բացատրեցի իր իրավունքները եւ կարծում եմ՝ նա հասկացավ ամեն ինչ»,– ասաց Դավիթ Խաժակյանը ՝ նշելով, որ միջադեպը եղել է «Ականատես» դիտորդական խմբի անդամ Ծովինար Դանիելյանի հետ։

Դավիթ Խաժակյանը նշեց, որ Նոր Գեղիում մրցապայքարին մասնակցում են 3 թկենածուներ, եւ ընտրությունները համայնքի 3 ընտրական տեղամասերում հանգիստ են անցնում։

Նշենք, որ համայնքի նախկին ղեկավարը՝ Ֆրոնտիկ Թեւոսյանը, չի առաջադրվել, առաջադրվել է համայնքի ժամակավոր պաշտոնակատարը։

Նոր Գեղիում 14։00-ի դրությամբ 4801 ընտրողից մասնակցել է 1590-ը կամ ընտրողների 33. 12 տոկոսը։