Մի քանի դպրոցականներ հարձակվել են հաշմանդամ համադասարանցու վրա Պերմի շրջանի Լիսվա քաղաքում, որովհետեւ նա «Ես հզոր եմ» գրառումն էր արել սոցցանցի իր էջում, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով progorod59.ru պորտալին:

Առաջինն այդ լուրը հրապարակվել էր «ՎԿոնտակտե»-ում «Տոպոռ» փակ խմբում:

Պարբերականը նշում է, որ միջադեպը տեղի էր ունեցել բնակելի շենքի մուտքի մոտ: Ծեծկռտուքը նախաձեռնել էր տուժողի համադասարանցին, որը չէր հավանել նրա ինքնավստահ գրառումը: Հարձակման հետեւանքները չեն մանրամասնում: