Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում համայնքապետի ընտրություններին հաղթել է նախկին գյուղապետ, ՀՀԿ–ական  ՀՀԿ–ական համայնքապետ Արթուր Մանուկյանը։

Նշենք, որ նախկին համայնքապետ Արթուր Մանուկյանը 4 ամիս առաջ էր հրաժարական ներկայացրել, եւ կրկին առաջադրվել էր այս ընտրություններին։

Նշենք, որ Ուրցաձորում նույնպես նման իրավիճակ էր ստեղծվել։ Ուրցաձորում  տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը, ով իշխանությունների պահանջով մի քանի ամիս առաջ հրաժարական էր ներկայացրել։