Ռուսական արտաքին քաղաքականության համար ծայրահեղ կարեւոր է ոչ թե այն, թե ովքեր են եղել Փաշինյան եւ Ընկ․-ը ընդդիմության մեջ եղած տարիներին, այլ այն, թե ով են նրանք դարձել իշխանության գալով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով վերջերս RT-ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ նրա ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի «մերկացումները»։
«Մ․ Սիմոնյանի եւ Տ․ Քեոսայանի մերկացումների շուրջ բանավեճերի հետ կապված մի քանի թեզիսներ․
1․ Ռուսական արտաքին քաղաքականության համար ծայրահեղ կարեւոր է ոչ թե այն, թե ովքեր են եղել Փաշինյան եւ Ընկ․-ը ընդդիմության մեջ եղած տարիներին, այլ այն, թե ով են նրանք դարձել իշխանության գալով։ 2018թ․ մայիսից սկսած ժամանակահատվածում չի արվել ոչինչ, ինչը կարելի էր մեկնաբանել որպես գեոպոլիտիկ շրջադարձ։ Բոլոր կարեւոր ուղղությունները, լինի դա եվրասիական ինտեգրացիա, ռազմատեխնիկական համագործակցություն եւ տնտեսություն, պահպանվել են։ Ավելին, առաքելություն է ուղարկվել Սիրիա՝ ի հեճուկս ամերիկացիների ճնշման։ Դա ինչ-որ բան, այո, նշանակում է։ Հաստատ ավելին, քան հերթապահ գրանտակերների հավաքները։
2․ Փաշինյանն իմ վեպի հերոսը չէ։ Կասկածում եմ, որ նաեւ նրանց, ովքեր բարձր են կանգնած եւ քաղաքական առումով ավելի մեծ կշիռ ունեն, քան համեստ դոցենտը։ Սակայն․․․ Քաղաքական կոոպերացիան սիրո մասին չէ եւ ոչ էլ հարսնացու ընտրելու։ Դա շահերի ընդհանրության մասին է։ Այո, լկտի է, ոչ ռոմանտիկ։ Բայց այսպիսին է քաղաքականությունը․ դուր չի գալիս՝ պոետ դարձե՛ք, երգահան, դրամատուրգ եւ երազե՛ք բարու մասին։
Առայժմ Հայաստանը ներկայացնում է Փաշինյանը, այլ գրողներ ես Ձեզ համար չունեմ, սորի։ Կվերադառնան իշխանության նախկին առաջնորդները, OK, կխոսենք, կաշխատենք։ սակայն առայժմ նրանք չեն ղեկի մոտ, դա փա՛ստ է։
3․Ռեժիսորներն ու լրագրողները ավելի լավ է իրենց ուղղակի գործունեությամբ զբաղվեն, թողեք քաղաքական վերլուծությունները նրանց, ովքեր դրա մասնագետն են, մի ծնեք անպետք էակների»,- գրել է նա։





























