Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներն առաջ են քաշել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաներ փոխանակելու նախագիծ՝ չնայած էթիկայի եւ ազգային անվտանգության հարցերով պատասխանատուների առարկություններին՝ հայտնում է AP-ն։

Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը, որը ղեկավարվում է դեմոկրատների կողմից, սկսել է այդ պնդումների հետաքննությունը։

Հանձնաժողովը հայտարարել է, թե Թրամփի վարչակազմից տեղեկատվություն հաղորդողները մտահոգված են մերձավորարեւելյան թագավորությունով մեկ տասնյակ միջուկային ռեակտորների կառուցման առաջարկությունը սատարելու Սպիտակ տան «աննորմալ գործողություններից»։

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ օրենսդիրները մտահոգություն էին հայտնել, որ Սաուդյան Արաբիան կարող է միջուկային զենք մշակել, եթե ԱՄՆ տեխնոլոգիան առանց համապատասխան երաշխիքների փոխանցվի նրանց։