«Մենք մեր թուրք գործընկերներից այլ բան չէինք էլ սպասում: Մենք բավարարված ենք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշմամբ, որ նա պահում է Ադրբեջանին տված իր խոսքը, ըստ որի առանց ԼՂ խնդրի լուծման՝ հայ-թուրքական սահմանը չի բացվի»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը, մեկնաբանելով Էրդողանի՝ Նյու Յորքում արված հայտարարությունը, թե Թուրքիան կբացի սահմանը միայն ԼՂ խնդրի ապասառեցումից հետո:

Սակայն, Փոլուխովի խոսքով, ԼՂ խնդրի լուծման գործում միջազգային հանրության ջանքերը կախված են նաեւ Հայաստանի դիրքորոշումից: «Չնայած Ադրբեջանի ջանքերին, ցավոք, Հայաստանի կողմից մենք կառուցողականություն չենք տեսնում եւ այդ ուղղությամբ սպասում ենք նրանից որոշակի քայլեր»,- ասել է նա: