Հայաստանի Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ օրվա երկրորդ կեսին քննարկելու է Դաշնակցություն կուսակցության առաջարկը` գազամատակարարման հարցերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:
ՀՅԴ-ն կարծում է, որ այդ ոլորտում հանրապետությունում զգալի խնդիրներ կան: Կուսակցությունը նաեւ պնդում է, որ գազի գինը կարող էր ավելի ցածր լինել, քան ներկայումս:




























