ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամը ԱրմՍվիսԲանկին տրամադրել են 2.5 մլն Եվրո վարկ՝ փոքր բիզնեսներին վարկավորելու նպատակով և շարունակելու են իրենց աշխատանքը Ամերիաբանկի հետ:

ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամը համաֆինանսավորում են Հայաստանում նոր GEFF ծրագրի իրականացումը:

Ամերիաբանկը առաջին բանկն է, որը ստացել է ՎԶԵԲ-ի էներգաարդյունավետության վարկային գիծ:

ԱրմՍվիսԲանկին տրամադրվել է 2.5 մլն Եվրո էներգաարդյունավետության վարկավորում՝ ՓՄՁ-ներին և բիզնեսներին ենթավարկեր տրամադրելու նպատակով

Վարկավորումը աջակցելու է հաճախորդներին՝ կատարելու էներգաարդյունավետ և ջրօգտագործման արդյունավետ ներդրումներ:

ԱրմՍվիսԲանկին տրամադրված 2.5 միլիոն Եվրո վարկավորումից կարող են օգտվել փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ներ) և կորպորատիվ ընկերությունները: ԱրմՍվիսԲանկը GEFF-ի ծրագրին միացող երկորդ բանկն է, Ամերիաբանկի վարկային գծի հաջողակ մեկնարկից հետո:

Ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների ներդրումների, մասնավորապես կլիմայի փոփոխությանն ադապտացման և մեղմացմանն ուղղված տեխնոլոգիաների համար: Հնարավոր ներդրումներն են՝ ջերմամեկուսացման համակարգերը, ֆոտովոլտայիկ արևային վահանակները, երկրաջերմային տաքացման պոմպերը և արդյունավետ ոռոգման համակարգերը: Գործարարները կարող են GEFF-ի Տեխնոլոգիաների ցանկից փնտրել և գտնել Հայաստանում հասանելի կանաչ տեխնոլոգիաները:

Կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարող ընկերությունները կարող են նաև հավակնել Կլիմայի ներդրումային հիմնադրամի (ԿՆՀ) կողմից ֆինանսավորվող պարգևավճար ստանալուն: GEFF-ը ներառում է համապարփակ տեխնիկական խորհրդատվական փաթեթ, որը համաֆինանսավորվում է ԿԿՀ-ի կողմից: Տեխնիկական խորհրդատվությունը աջակցում է կանաչ ներդրումների հնարավորությունների բացահայտման ու գնահատման գործընթացում:

Փետրվարի 19-ին, Երևանում  տեղի ունեցավ Հայաստանում GEFF-ի նոր ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որին ներկա էին GEFF-ի բոլոր շահառուները՝ դոնորներ, պետական պաշտոնյաներ, տեղական գործընկեր ֆինանսական կառույցներ, կանաչ տեխնոլոգիաների արտադրողներ և մատակարարներ: ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ, Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն իր խոսքում նշեց, որ «Հայաստանում մեր հիմնական առաջնահերթություններից են ֆինանսական ոլորտի զարգացումը և կանաչ ֆինանսավորման հասանելիությունը: Ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի և ԱրմՍվիսԲանկի հետ՝ նպաստելով էներգաարդյունավետ և ջրի արդյունավետ օգտագործման ներդրումների ծավալների ընդլայնմանը: Այսօր, համագործակցություն հաստատելով ԱրմՍվիսբանկի հետ, որը հայտնի է որպես կայացած հաճախորդների բազա ունեցող բանկ, առավել արդյունավետ կերպով կարող ենք հասնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում»:

GEFF-ը նպաստելու է Հայաստանում կանաչ տնտեսության ստեղծմանը՝ աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը համաձայն ՎԶԵԲ-ի «Անցում դեպի կանաչ տնտեսություն»  մոտեցման:

Հայաստանում 1992 թվականի հիմնադրումից մինչ օրս, ՎԶԵԲ-ը կատարել է 1.2 մլրդ եվրոյի ներդրում 168 նախագծերի իրագործման համար, որոնք ուղղվել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներին: Նշված ներդրումների 88%-ը ուղղվել են մասնավոր հատված:

2006 թվականից ՎԶԵԲ-ը 26 միլիարդ եվրո ներդրում է կատարել այն նախագծերի իրականացման համար, որոնք խթանում են անցումը դեպի կանաչ տնտեսություն իր գործունեության 38 երկրներում:

Բացի այդ, ՎԶԵԲ-ը մրցանակներ է շնորհել Հայաստանում կայուն էներգետիկայի լավագույն ծրագրերին. հաղթող է ճանաչվել էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի 6 ծրագիր:

Այսօր, Երևանում տեղի ունեցած արարողության ժամանակ, ՎԶԵԲ-ն իր գործընկերների հետ միասին մրցանակներ է շնորհել Հայաստանում լավագույն էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ներդրումներ կատարած ընկերություններին իր Էներգոկրեդիտ ծրագրի շրջանակներում:

Հաշվի առնելով շարունակաբար աճող պահանջարկը, ՎԶԵԲ-ը ֆինանսավորման նոր լուծում է նախաձեռնել՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր (GEFF), որի պաշտոնական մեկնարկը տրվեց փետրվարի 19-ին կայացած միջոցառման ժամանակ: Միջոցառմանը ներկա են գտնվել պաշտոնատար անձինք, ինչպես նաև գործընկեր բանկեր, ԵՄ-ի Պատվիրակության և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներ։

Մրցանակաբաշխության արարողության ընթացքում մրցանակները շնորհվել են լավագույն 6 էներգաարդյունավետ ծրագրերին, որոնք նպաստել են Հայաստանում ածխաթթու գազերի արտանետումների զգալի կրճատմանը, ինչպես նաև Էներգոկրեդիտ ծրագրի բոլոր 7 գործընկեր ֆինանսական կազմակերպություններին՝ էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորմանը մշտական մասնակցություն ցուցաբերելու համար:

Էներգոկրեդիտ ծրագրի 2013թ. մեկնարկից ի վեր, հայկական ընկերությունները ստացել են ավելի քան 27 միլիոն Եվրո «կանաչ ֆինանսավորում» տեղական յոթ բանկերի միջոցով՝ Ամերիաբանկ, ԱԿԲԱ Լիզինգ ՎԿ, Ինեկոբանկ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ, էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան, ԱրմՍվիսԲանկ, ՍԵՖ Ինտերնեյշնլ ՎԿ:

GEFF-ը Հայաստանում ներառումէ խորհրդատվական ծառայություն, որը համաֆինանսավորվելու էԿանաչ Կլիմայի Հիմնադրամի (GCF) աջակցությամբ: Վերջինս, տեղական ֆինանսական կազմակերպությունների միջոցով, աջակցում է հայաստանյան մասնավոր ընկերություններին` էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ հնարավորություններ բացահայտելու և իրականացնելու համար: Բացի այդ, ներդրումների ծրագիրնունի պարգևավճարների բաղադրիչ մինչև 20% «քեշբեք», որը ֆինանսավորվում է Կլիմայի ներդրումային հիմնադրամի (CIF) կողմից:

Էներգոկրեդիտ 2019 մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել՝

«Լավագույն ազդեցություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել հետևյալ ընկերություններին՝

«Արմյանսկիյուրաժայ» ՍՊԸ,

«Գրանդ սպորտ» ՍՊԸ,

«Լենտեքս» ՍՊԸ,

«Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ,

«Մասիս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ,

«Արմսվիթ» ՍՊԸ:

«Փոփոխության գործակալ» անվանակարգի մրցանակներ են շնորհվել՝

Ամերիաբանկին` ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների աջակցության համար,

ԱԿԲԱ Լիզինգին` վերականգնվող էներգիայի ներդրումների աջակցության համար,

Ինեկոբանկին` տեքստիլի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին՝ բնակարանային ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

Էյչ-էս-բի-սի Հայաստան բանկին՝ փաթեթավորված ապրանքների ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

ԱրմՍվիսԲանկին՝ սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

ՍԵՖ ինտերնեյշնլ վարկային կազմակերպությանը՝ միկրոֆինանսավորման միջոցով կանաչ ներդրումների աջակցության համար: