Վարշավայում ԱՄՆ դեսպանը Իսրայելին կոչ է արել ներողություն խնդրել Լեհաստանից։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի ԱԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարել էր, թե «շատ լեհեր» համագործակցել են նացիստների հետ՝ հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էին հրապարակումներ այն մասին, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն լեհերին մեղադրել է Հոլոքոստի հանցակից լինելու մեջ։ Դրանից հետո արտգործնախարարը լեհերին հակասեմիտ էր անվանել։ Այս ամենի արդյունքում Լեհաստանը հրաժարվել էր մասնակցել Վիշեգրադյան քառյակի հանդիպմանը, որը անցկացվել է Իսրայելում։

Պատասխանելով այն հարցին, թե պարտավոր է արդյոք իսրայելցի նախարարը ներողություն խնդրել իր ասածների համար, Լեհաստանում ԱՄՆ դեսպան Ջորջետ Մոսբախերը նշել է, որ «ներողությունը կարդարացնի» նրա մեկնաբանությունները։ Դեսպանի խոսքերով, երկու ուժեղ դաշնակիցները, այնպիսին, ինչպիսին Իսրայելն ու Լեհաստանն են, «չպետք է նման հռետորաբանություն օգտագործեն»։ «Մենք շատ կարեւոր ենք միմյանց համար, որպեսզի չլուծենք այդ խնդիրները»,- հավելել է նա։