Կառավարությունը կարող էր մեղմել գնաճը մաքսային քաղաքականության միջոցով։ Այսօր՝ մարտի 1-ին նման հայտարարություն է արել հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է նվազեցնի մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մաքսազերծման արժեքը։

«Օրինակ՝ լոլիկի կամ վարունգի նկատմամբ 2,2 դոլար մաքսավճար է, ցորենի նկատմամբ՝ 0,25 դոլար։ Անհրաժեշտ է այդ մաքսերը նվազեցնել, որպեսզի գինը նվազի։ Միեւնույն ժամանակ՝ պետք է եւ ցորենի, եւ բանջարեղենի, եւ բոլոր տեսակի բուսական ու կենդանական յուղերի արտադրությունը ընդլայնել»,- ասաց Վ. Սաֆարյանը։

Հայաստանն ամեն տարի, ըստ Սաֆարյանի, 400 մլն դոլարի սննդամթերք է ներմուծում, սակայն դրանց զգալի մասը կարելի է արտադրել տեղում։