Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը նախկինի պես հոռետեսորեն է տրամադրված ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կարգավորման հեռանկարների հանդեպ, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝ քաոսային բրեքսիթը «ահավոր տնտեսական եւ սոցիալական հետեւանքներ կունենա ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ մայրցամաքում»։ Նա նշել է, որ ամեն հնարավոր բան կանի, որպեսզի «հնարավոր լինի խուսափել վատագույնից»։ «Ես այնքան էլ լավատես չեմ այս հարցում»,- այնուամենայնիվ նշել է Յունկերը։

Նախօրեի երեկոյան տեղի է ունեցել Յունկերի եւ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդիպումը։ Կողմերը հայտարարել են, որ «կառուցողական» բանակցություններ են վարել։