ԱՄՆ-ում 2016 թվականի ընտրություններում դեմոկրատների ձախողումը առիթ է հանդիսացել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը թույլ չտալու համար, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այն իրավիճակում, երբ Դեմոկրատական կուսակցության ձախողումն ընտրություններում դարձավ պատրվակ, որպեսզի ամեն բան արվի՝ թույլ չտալու համար Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, երբ Սպիտակ տնից հեռանալուց երեք շաբաթ առաջ (Բարաք) Օբաման վերցրեց մեզնից դիվանագիտական սեփականությունը երկրում, որտեղ դա անել չի կարելի ոչ մի հիմնավորմամբ, որտեղ մասնավոր սեփականությունը սրբազան է եւ ուրիշինը վերցնել չի կարելի, իհարկե, դա դանդաղ գործողության ական էր, եւ ցայժմ կայծկլտում է քուղը, իսկ դեմոկրատները ամեն կերպ փորձում են օգտագործել «ռուսական խաղաթուղթն» այն բանի համար, որպեսզի առավելագույնս վնասեն գործող վարչակազմին»,- ասել է Լավրովը Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ ճեպազրույցում։

«Մեծ երկիր է։ Եվ երբ մեծ երկիրն արդեն երրորդ տարին շարունակ խոսում է այն մասին, որ իր ընտրությունները որոշվել են նրա սահմաններից դուրս, դե, գիտեք, դա արդեն նշանակում է չհարգել սեփական ժողովրդին։ Ամերիկյան մեծ ժողովրդին»,- հավելել է նախարարը։