Փետրվարի 23-ին՝ Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրը, Գյումրիում՝  102-րդ բազայի մոտ, տեղի կունենա ակցիա ի աջակցություն Հայաստանում ռուսական ռազմական ներկայության : NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին   Կոմունիստական կուսակցության  կենտրոնական կոմիտեից:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ կազմակերպվող ակցիան արձագանք է նպատակաուղղված քաղաքականությանը, որն իրականացվում  է մի քանի տարի շարունակ Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ի միջոցով՝ ռուսական 102-րդ ռազմական բազայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական միության գաղափարի վարկաբեկման համար: Բացի տեղացիներից եւ Երեւանից եկած Կոմունիստական կուսակցության  ակտիվիստներից  ակցիային կմասնակցեն Գյումրիի հասարակության ներկայացուցիչները:

Այն մոտավորապես կսկսվի 12:30-12:45՝ Երեւանից մասնակիցների ժամանելուն պես,102-րդ բազայի տարածքի մուտքի մոտ՝ Կարսի խճուղու աջ կողմում՝ սեւ բերդի մոտ(նախկին մանկական երկաթուղուց քիչ հեռու) :