Իրեն ներկայացնելով որպես հոգեբան՝ 41-ամյա մի ամերիկացի համոզել է մայրերին մանկապղծությամբ զբաղվել, ներկայացնելով այն հատուկ բուժման թերապիա եւ ուղարկել իրեն նկարներ։ Այս մասին հաղորդում է msnbc կայքը։

Սթիվեն Դեմինքին Միչիգան նահանգից սպառնում է 15 տարվա ազատազրկում։ Այն բանից հետո երբ հանցագործը ձերբակալվել է անցյալ տարվա հոկտեմբերին, 7 երեխաներ փրկվել են եւ 3 մայրեր ձերբակալվել։ Ոստիկանությունը հայտնել է, որ բոլոր երեխաներն այժմ անվտանգության մեջ են:

«Դեմինքը թիրախ էր ընտրում միայնակ մայրերին, իսկ որոշ դեպքերում խոստանում ժամադրություն, եթե վերջիններս հետեւեին իր բոլոր հրահանգներին։ Դեմինքը հավաստիացնում էր կանանց, որ  թերապիայի արդյունքում  երեխաներն ավելի առողջ կլինեն»,-  ասվում է դատական փաստաթղթի մեջ։