ՄԱԿ մարդու իրավունքների վարչությունը մտահոգ է Եգիպտոսում մահապատիժների վերջին բռնկմամբ, մահվան դատավճիռները կայացվել են՝ չնայած հաստատվել են խոստովանություն ստանալու համար կիրառված խոշտանգումները, տեղեկացնում է AP-ը։
Վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը Ժնեւում լրագրողներին ասել է, որ եգիպտական իշխանությունները պետք է ընդունեն բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են խոշտանգումների մասին հայտարարությունները հետաքննելու համար։
Այս ամիս Եգիպտոսում մահապատժի է ենթարկվել 15 մարդ, այդ թվում ինը կասկածյալ իսլամիստ։
Ինը մարդ մեղավոր է ճանաչվել 2015 թվականի պայթյունին մասնակցության մեջ, որի արդյունքում մահացել էր պաշտոնյա Հիշամ Բարաքաթը։
Քոլվիլն ասել է, որ դատավորներն անտեսել են խոստովանություններ ստանալու համար խոշտանգումների մասին տեղեկությունները։




























