Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ղազախական արժույթի նոր դիզայնը:
Ուրբաթ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հաստատել է տենգեի թղթադրամների եւ մետաղադրամների դիզայնի նոր հայեցակարգը: Ավելի վաղ դրանց վրա ղազախերեն և ռուսերեն նշումներ էին, իսկ նոր դիզայը ենթադրում է նշումներ միայն պետական լեզվով:
Զախարովան գտնում է, որ նորամուծությունը հանրապետության ներքին գործն է
«Թեման մեր ուշադրության կենտրոնում է ոչ միայն Ղազախստանի, այլ նաեւ առհասարակ ողջ տարածքի համատեքստում, որտեղ բնակվող մարդկանց համար ռուսաց լեզուն մայրենի է»,-«Գովորիտ Մոսկվա»-ն մեջբերում է դիվանագետի խոսքերը:
ԱԳՆ-ի ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է սերտ համագործակցել Աստանայի հետ:
Համաձայն նոր հայեցակարգի՝ տենգեի դիզայնի մեջ կարելի է կիրառել ղազախական զարդապատկերն ամբողջությամբ կամ դրա որոշ մասերը, հանրապետության ակնառու գործիչների դիմանկարները, ինչպես նաեւ Ղազախստանի աշխարհագրական վայրերն ու ճարտարապետական հուշարձանները: Օտարալեզու նշումներն այսուհետ արգելված են:





























