Իրեն լրագրող անվանող ադրբեջանցի Ֆուադ Աբբասովը շարունակում է բազմաթիվ ջանքեր գործադրել իր վրա ուշադրություն գրավելու համար: Այս անգամ նա Youtube-ում հայտարարությամբ է հանդես եկել այն մասին, որ իր դեմ «հայերի կողմից հալածանքներ են սկսվել եւ ճնշումը գնալով մեծանում է»:

Ավելին՝ Աբբասովը որոշել է, որ իրեն կարող են ցանկացած պահի սպանել:

 «Այս տեսանյութը կարող է վերջինը լինել», —տեսաուղերձում պաթետիկ ասում  է Աբբասովը:

Աբբասովը պնդում է, որ նա ակտիվ մասնակցություն է ունեցել Մոսկվայում փետրվարի 14-ին ադրբեջանցիների եւ չեչենների միջեւ բախման հետաքննության եւ այնուհետ տվյալների հրապարակման գործում: Չնայած նրան, որ ոչ մի պաշտոնական աղբյուր նման տեղեկատվություն չի հաղորդում, Աբբասովը տվյալներ է գտել այդ վտանգավոր միջադեպի իրական մեղավորների մասին: Դրանք, իհարկե, պարզվել է, որ հայեր են:

Քանի որ ոչ հայկական ԶԼՄ-ի, որ համայնքի կողմից ոչ մի արձագանք չի եղել, անորսալի Ջոն որոշել է կազմակերպել սեփական հետապնդումը: Այդ նպատակով նա սադրիչ տեսանյութ  է տարածել եւ անգամ ՌԴ իրավապահ մարմիններին խնդրել է հետաքննել այդ հարցը: