Ուսուցիչներին մինչեւ կրճատելը պետք է նրանց համար այլ աշխատատեղեր ստեղծել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Ուսուցիչների ցածր աշխատավարձն իհարկե մտահոգիչ է, հնարավոր է նաեւ կրճատումներ լինեն, կառավարությունն էլ նշեց այդ մասին, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա։ Ես նաեւ ճիշն ասած այստեղ մտավախություն ունեմ, որ մենք կկորցնենք որոշակի աշխատատեղեր, որը ցավոք սրտի, նախորդ իշխանությունները հիմնականում օգտագործում էին ընտրական պրոցեսներում եւ այլ , բայց մարդիկ, որ տարիներ շարունակ աշխատել են, ես չէի ցանկանա, որ իրենք շախատանքից զրկվեն։ Ես գտնում եմ, որ մինչեւ նոր աշխատատեղերի խնդիրը չլուծվի, չարժե օպտիմալիզացիա անել եւ կարողանանք դրանով աշխաըտավարձերը բարձրացնել։ Այսինքն մենք պետք է հասկանանք, այս օպտիմիզացիայի արդյունքում ինչ ցուցանիշներ ենք ունենալու, այսինքն պետք է գործողություն անել այս պահին, թե պետք է ժամանակի ընթացքում պլանավորել եւ ասենք առաջին տարում վերապատրաստել ուսուցիչներին, որոնք կարողանան վերապատրասվել այլ աշխատանք իրականացնելու եւ աստիճանաբար 5 տարվա ռեժիմով հասնել այն արդյունքին, որ մանկավարժը նորմալ աշխատավարձ ստանա եւ կարողանա իր գիտելիքը փոխանցել երեխաներին»,- ասաց պատգամավորը։
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ բողոքելը եւ ցույցեր կազմակերպելը ուսուցիչների իրավունքն է։
Նշենք, որ երեկ ուսուցիչները հայտարարել են, որ պահանջում են աշխատավարձերի բարձրացում եւ եթե իրենց այդ պահանջը չբավարարվի, ցույցեր կկազմակերպեն։





























