Փետրվարի 21-ին հրդեհ է բռնկվել ՝ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող  շշերի գործարանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով:

Ժամը 07:00-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Գայի պողոտայի վրա գործող շշերի գործարանի տարածքում գտնվող գրասենյակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները գործարանի աշխատակիցների հետ մարել են գրասենյակում առաջացած հրդեհը: Ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հրդեհի պատճաները և վնասի չափը պարզելու ուղղությամբ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված գործարանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին: