Գիտնականները փորձում են հասկանալ՝ ինչպես է մահացած սապատավոր կետը հայտնվել բրազիլական անտառում, հաղորդում է ՄԿ-ը՝ հղում կատարելով LiveLeak պորտալին:

Համաձայն հրապարակված տվյալների՝ կետը հայտնաբերվել է Պարա նահանգի Մարաջո կղզու անտառում: Առողջապահության եւ շրջակա միջավայրի տեղի դեպարտամենտի աշխատակիցները բախվել են տասնմեկ մետրանոց անշունչ մարմնին, որի լայնությունը 6 մետր է:

Արդյունքում վարչությունը ստեղծել է հատուկ հետազոտական խումբ: Կենսաբանները դեռ պետք է պարզեն վախճանի պատճառը եւ ճշտեն՝ ինչպես է կետը հայտնվել ջրից այդքան հեռու:

Հայտնի է, որ կետի զննության ժամանակ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Առաջիկայում տեղի է ունենալու դիահերձում: