2024 թվականին Վերսալի պալատ կհասնի արտասովոր բեռ՝ Սենով կհասցնեն կարմիր մարմարի կտոր, որը պատվիրվել էր 350 տարի առաջ, հայտնում է «Եվրապուլսը»:
XVII դարում կորած 3 տոննա կշռող կարմիր մարմարի բլոկը գտել են երկրի հարավային Օդ դեպարտամենտի բաց հանքում ավազ եւ մանրախիճ արդյունահանող բանվորները: Ֆրանսիայի մարմարագործների ասոցիացիան այն ճանաչել է որպես 3,5 դար առաջ կորած պատվեր եւ նախաձեռնել է դրա առաքումը: Մարմարն ի՞նչ պատճառով Փարիզ չի հասցվել, առայժմ հայտնի չէ:
Առաքման գործընթացը կվերածվի յուրատեսակ պատմական եւ ճանաչողական էքսկուրսի: Առաքման համար կօգտագործվեն միայն XVII դարավերջին հասանելի տեխնոլոգիաներ:
Ճանապարհին խոշոր քաղաքներում կանցկացվեն շոուներ եւ Վերսալի պալատի կառուցման ու այդ ժամանակաշրջանի ֆրանսիացիների կենցաղի մասին դասախոսություններ: Մասնագետների գնահատմամբ՝ այս ամենը կտեւի 5 տարի:
Այս բլոկը նախապես նախատեսված էր պալատին կից մատուռի համար, որտեղ նախատեսվում էր կանգնեցնել 12 մարմարե սյուներ: Բայց քանի որ մարմարն այդպես էլ չի ստացել, այն այլ կերպ են կառուցել:




























