Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վաղարշապատ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայից (վարորդ՝ Վ. Մ.) ընթացքի ժամանակ պոկվել է փոխանցման լիսեռը, եւ ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Վ. Մ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատվածից: