Այս տարվա հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 6,1 տոկոսով: Նշենք, որ 2018 թվականին այս ցուցանիշը կազմել է 5,8 տոկոս:
Հունվարին շինարարության ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 22,1 տոկոսով, առեւտրի շրջանառությունն աճել է 19,3 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15,6 տոկոսով:
Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ արդյունաբերությունը 0,4 տոկոսով անկում է գրանցել: Նկատենք, որ նախորդ տարվա հունվարին գործում էր Թեղուտի հանքավայրը:
Արդյունաբերական արտադրանքի գները հունվարին նվազել են 2,6 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 26,3 տոկոսով:
Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,1 տոկոսով՝ կազմելով 172 198 դրամ:
Հունվարին անկում է գրանցվել արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում՝ 17,6 տոկոսով:
Հունվարին արտահանումը նվազել է 15,8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 3,3 տոկոսով:
.jpg)





























