Արցախի համար պայքար մղած Սամվել Բաբայանը,  չի կարող զրկվել իր երկրի քաղաքացիությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը։

«Արդի հայոց պետականության հիմք հանդիսացող Արցախում առաջիկա համապետական ընտրությունները խոստանում են լինել տարբերվող և բեկումնային:

Ինչպես միլիոնավոր հայեր, այնպես էլ  արցախցիները իրավունք ունեն Հայոց պետականությունում` Արցախում,  իրացնել իրենց քաղաքական իրավունքները` ընտրելու և ընտրվելու իրավունքը:

Արցախում ծնված և Արցախի համար պայքար մղած Սամվել Բաբայանը,  չի կարող զրկվել իր երկրի քաղաքացիությունից` քաղաքական իրավունքներից:

Այսօր՝ ընտրություններից մեկ տարի առաջ,  ավտորիտար իշխանությունը իր անօրինական որոշումներով մատնում է իր վախերը և ի ցույց դնում խուճապը:

Հարգելի հեռացող նախագահ Բակո Սահակյան, կարիք չկա խոչընդոտներ ստեղծելու, կարիք կա շրջահայաց և խոհեմ լինելու»,– ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը մտադիր է մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին,  հայտարարել էր, որ վերջերս պարզել է՝ իրեն դեռևս 2006թ. զրկել են Արցախի քաղաքականությունից։