Իսպանիայում մահացած են գտել մեդիամենեջեր, «ՆՏՎ» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն եւ հեռուստաալիքի հիմնադիրներից Իգոր Մալաշենկոյին, տեղեկացնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Մալաշենկոն 64 տարեկան էր։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել, գրում է «Կոմերսանտը։ Այս տեղեկությունը պաշտոնական հաստատում չի ստացել։
Լրագրող Թիմուր Վալեեւը, որն աշխատել է Մալաշենկոյի հետ Քսենիա Սոբչակի նախընտրական շտաբում, «Մոսկվա» գործակալությանը հաստատել է, որ Մալաշենկոն ինքնասպան է եղել։
Իգոր Մալաշենկոն 1993 թվականին դարձել է «ՆՏՎ»-ի հիմնադիրներից մեկն ու գլխավոր տնօրենը։ 1996-ին նա զբաղեցրել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Բորիս Ելցինի ընտրարշավի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ 2001-2009 թվականներին եղել է RTVI ալիքի գլխավոր տնօրենը։ 2017-ին նախագահական ընտրություններից առաջ մի քանի ամիս ղեկավարել է Քսենիա Սոբչակի ընտրական շտաբը։





























