Դուբլինի եկեղեցուց 800-ամյա մումիայի գլուխ են գողացել՝ հայտնում է AP-ն։ «Խաչակրի» գլուխը առեւանգվել է Սուրբ Միխանի եկեղեցու դամբարանից։

Դամբարանը խիստ վնասված է եղել, եւ մի քանի մումիաներ, որոնց թվում միանձնուհու 400-ամյա աճյունը, պղծվել են։ Խաչակրի մարմինը շրջված է եղել, իսկ գլուխը բացակայել է։

Դուբլինի արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը իր վրդովմունքն է հայտնել այդ միջադեպի կապակցությամբ։ «Այդ մարդիկ ոչ միայն պղծել են սուրբ դամբարանը, այլեւ ոչնչացրել են պատմական մումիաները, որոնք հարյուրավոր տարիներ պահպանվում էին եկեղեցում»,- ասել է նա։