Երկուշաբթի Կանադայի արեւելքում տեղի է ունեցել ավելի քան 70 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար, մի քանի մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնում է CTV News-ը՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ճանապարհային պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 10-ին Օնտարիո նահանգի հարավում: Վթարի են ենթարկվել նաեւ մի քանի բեռնարտարներ եւ մեկ բենզատար, ինչը հանգեցրել է 500 լիտր դիզվառելիքի թափվելուն:

Օնտարիոյի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ճանապարհային պատահարի պատճառը ձյան տեղումներն էին եւ ճանապարհներին զրոյական տեսանելիությունը: