2019 թվականի առաջին թայֆունը ձեւավորվել է Խաղաղ օվկիանոսում, այն հարվածել է Գուամ կղզուն եւ սկսել է թուլանալ, տեղեկացնում է Պրիմհիդրոմետը։
«Անցած շաբաթվա կեսին Միկրոնեզիայի դաշնային նահանգների կղզիներից ոչ հեռու ձեւավորվեց «Վուտիպ» մերձարեւադարձային ցիկլոնը։ Շուտով այն ստացավ փոթորկի կարգ։ «Վուտիպ» փոթորիկը շատ արագ սկսեց սաստկանալ, քամու արագությունն օրվա ընթացքում ավելացավ՝ 30 մ/վ-ից հասնելով 45-ի։ Արդեն փետրվարի 21-ին այն հասավ թայֆունի մակարդակի՝ դառնալով 2019-ի առաջին թայֆունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հանգստյան օրերին «Վուտիպը» հասավ Գուամ կղզիներ՝ փոթորկի մատնելով դրանք։ Թայֆունը հազիվ հարվածեց կղզուն, որոշ շրջաններում նկատվել են հեղեղումներ, պոկվել են էլեկտրալարերը, տեղեկացնում են օդերեւութաբանները։
Փետրվարի 25-ին քամու արագությունը փոթորկի ներսում հասավ 54 մ/վ-ի՝ տեղ-տեղ հասնելով 77 մ/վ-ի։ Ըստ կանխատեսումների՝ փետրվարի 26-ին քամին կթուլանա մինչեւ 45 մ/վ, պոռթկումները չեն գերազանցի 70 մ/վ-ն։
«Չնայած որոշակի թուլացմանը՝ թայֆունը նախկինի պես ուժեղ է եւ, բարեբախտաբար, առաջիկա օրերին նրա ճանապարհին ցամաք չի լինի։ Այնպես որ, առանձնակի վտանգ այն չի ներկայացնում, համենայնդեպս՝ մինչեւ այս շաբաթվա վերջ»,- նշում են պրիմորյան օդերեւութաբանները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։




























