Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երեւանյան փողոցում՝ Կոտայքի զինկոմիսարիատի դիմաց, բախվել են 31-ամյա Արմինե Ս.-ի վարած Toyota Corolla մակնիշի 50 VX 100 համարանիշի եւ 33-ամյա Գրիգորի Բ.-ի վարած Nissan Altima մակնիշի 35 OF 917 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա աշխատում է Սոֆի Դեւոյանի պարի դպրոցում։