Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ լրագրության  ոլորտում  երկարամյա  բեղմնավոր  գործունեության  համար «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Նիկոլայ Բաղդասարյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում: