ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական վարչության կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին:
Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը զեկուցել է 2018 թվականի ընթացքում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները:
2018 թվականի ընթացքում Արմավիրի մարզի տարածքում արձանագրվել է հանցագործության 1488 դեպք` նախորդ տարվա 1377 դեպքի դիմաց, այսինքն՝ տեղի է ունեցել հանցագործությունների դեպքերի թվի աճ 111-ով: 130 դեպքով կամ 10.9%-ով արձանագրվել է բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների աճ (1198-1328)։
Ըստ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աստիճանի՝ հանցավորության դինամիկայի նվազում է արձանագրվել առանձնապես ծանր (14-8, նվազումը` 6 դեպքով կամ 42,9%-ով), այդ թվում նաեւ՝ 3 դեպքով կամ 33,3%-ով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերով (9-6):
10 դեպքով կամ 5,3%-ով (187-197) աճ է արձանագրվել ծանր եւ 136 դեպքով կամ 41,6%-ով՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքերով (327-463):
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպման ընթացքում ոլորտ առ ոլորտ ուսումնասիրել է մարզային վարչության վարույթում գտնվող քրեական գործերի ընթացքը:





























