Փետրվարի 25-ին, ժամը 06.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Առինջ գյուղի 4 բնակիչ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, նրանք իրենց տանը վատ են զգացել եւ այդ պատճառով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: