Փետրվարի 25-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում եւ Արարատի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ փետրվարի 10-ի ժամը 09.00-ից մինչեւ փետրվարի 17-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում Նոյակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող Արարատ գյուղի մի բնակչին պատկանող անասնագոմին կից ցանկապատված տարածքից 38-ամյա Գասպար Պ.-ն, 30-ամյա Գրիգոր Ա.-ն եւ 18-ամյա Արման Ս.-ն գողացել են 11 ոչխար՝ պատճառելով մոտ 550.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են նաեւ, որ փետրվարի 20-ին, ժամը 20.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ անձինք նույն անասնագոմի դուռ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով՝ գողացել են 5 ոչխար:
Գասպար Պ.-ն, Գրիգոր Ա.-ն եւ Արման Ս.-ն բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Կատարվում է քննություն:





























