2019 թ. Սաուդյան Արաբիան մտադիր է ավելացնել հում նավթի արտահանումը Չինաստան՝ պահանջարկի աճի եւ աշխարհում երկրորդ խոշորագույն նավթային սպառողի շուկայական մասնաբաժնի ավելացման ուղղությամբ ռազմավարության փոփոխության կապակցությամբ:
Սպասվում է, որ առաջին եռամսյակում դեպի Չինաստան նավթի արտահանման ծավալը կաճի մոտ 1,5 մլն բարելով, հաղորդում է Reuters-ը`վկայակոչելով աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ դեպի Չինաստան արտահանման աճը, չնայած OPEC-ի եւ նրա դաշնակիցների նավթի համաշխարհային մատակարարումների կրճատման մասին գործարքի պատճառով նավթի արտադրության նվազմանը, արտացոլում է չինացի գնորդների կողմից ավելացող աճը:
Aramco պետական ընկերությունը փոխել է Չիաստանի շուկայում իր հատվածի մեծացման ռազմավարությունը՝ պայմանագիր կնքելով նավթ արդյունահանող նոր եւ անկախ ձեռնարկությունների հետ:
Ոլորտի աղբյուրները հայտնում են, որ Aramco-ն ավելի ագրեսիվ մարքեթինգային քաղաքականություն է վարում եւ սկսել է ավելի արագ երկարաժամկետ պայմանագրեր կնքել մատակարարումների մասին՝ ձգտելով նորից դառնալ Չինաստանի գլխավոր մատակարարը:
Aramco-ն համաձայնել է համատեղ ձեռնարկություն ստեղծել Չինաստանի պաշտպանական Norinco կոնգլոմերատի հետ Պանցզին քաղաքում նավթարդյունահանման եւ նավթավերամշակման համալիրի զարգացման համար՝ նշելով, որ նախագծի արժեքը գերզանցում է 10 մլրդ դոլարը:




























