Նիդեռլանդների տարբեր շրջաններում անցկացվել են խուզարկություններ՝ կեղծ ընկերությունների օգտագործմամբ բրազիլացի կոնգլոմերատ Odebrecht SA-ի կողմից 100 միլիոն դոլարի կաշառք բաժանելու գործի հետաքննության շրջանակներում՝ հայտնում է Reuters-ը։
Հոլանդական ֆինանսական դատախազությունը հայտնել է, որ տվյալները եւ ֆինանսական փաստաթղթերը հայտնաբերվել են մի քանի տներից եւ ընկերություններից։ 48-ամյա տղամարդը կալանավորվել է Լեյդեն քաղաքից ոչ հեռու։
Դատախազների խոսքերով, առնվազն 100 միլիոն դոլար է փոխանցվել տրաստների եւ հարկային խորհրդատուների կողմից ստեղծված ֆինանսական կառույցների միջոցով։
2016թ․ բրազիլական նավթաքիմիական Odebrecht and Braskem SA ընկերությունը համաձայնել է 3,5 մլրդ դոլար վճարել՝ կարգավորելու համար ԱՄՆ-ում, Բրազիլիայում եւ Շվեյցարիայում առաջ քաշված մեղադրանքները, որոնք կապված են պետական պաշտոնյաներին հարյուր միլիոն դոլարի կաշառքներ վճարելու սխեմաների հետ։





























